News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Թագուչին մարտի 11-ին այցելել է Լոռու մարզի Սպիտակ քաղաք եւ ծաղիկներ դրել 2011 թվականին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարին եւ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Դեսպանին ուղեկցում էին նրա կինը, դիվանագիտական առաքելության աշխատակիցները, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Հայաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը, ինչպես նաեւ քաղաքի բնակիչները:

«Ճապոնիայում 2011 թվականի  երկրաշարժը մոտ 16 հազար մարդու կյանք է խլել եւ հանգեցրեկ է եւս մեկ աղետի՝  «Ֆուկուսիմա» ատոմակայանի պայթյունին: Սակայն ճապոնական կառավարության գրագետ եւ կազմակերպված գործողությունների, ինչպես նաեւ ճապոնական ժողովրդի խիզախության, կարգապահության եւ հայրենասիրության շնորհիվ հնարավոր եղավ կանխել աղետը»,- ասել է Սպիտակի քաղաքապետը:

ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանն իր հերթին շեշտել է, որ 2011 թվականի երկրաշարժը ամենահզորն է ճանաչվել Ճապոնիայի պատմության մեջ: Համաշխարհային բանկի տվյալներով՝ բնական աղետն ամենազգալի ֆինանսական եւ տնտեսական վնասն է հասցրել պատմության մեջ՝ մոտ 300 միլիարդ դոլարի:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Թագուչին շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայ Առաքելական Եկեղեցուն եւ հայ ժողովրդին ողբերգության օրերին իր ժողովրդին ցուցաբերած բազմակողմանի աջակցության համար: «Առանձին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սպիտակի քաղաքապետին եւ քաղաքի բնակիչներին, որոնց ջանքերով տեղադրվել է Արեւելյան Ճապոնիայում երկրաշարժի զոհերի հիշատակի խաչքարը: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ամեն տարի մարտի 11-ին երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար»,- ասել է դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ