News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաստանում  Քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ՔՊՊԱ) նոր համակարգի ներդրումը ենթադրում է, որ հայաստանցի հյուրերին անհրաժեշտ է ավելի զգոն լինել:

«Տուգանք» հասարակական միավորման ղեկավար, փաստաբան Արտակ Խաչատրյանը մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ավտովթարի դեպքում անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել ինչպես Վրաստանի ճանապարհային ոստիկանությանը, այնպես էլ՝ ապահովագրական ընկերությանը: «Դա նշանակում է, որ վարորդները պետք է բջջային կապ ունենան: Վրացական օրենսդրությունը պահանջում է, որպեսզի ավտովթարի դեպքում մասնակիցները չլքեն դեպքի վայրը՝ բացի բժշկական օգնության դիմելու դեպքերից, եւ անմիջապես հայտնեն ապահովագրական վկայականի վրա նշված ընկերությունների համարները»,- ասաց փաստաբանը:

Խաչատրյանի խոսքով՝ ամենամեծ խնդիրներից մեկը շարունակում է մնալ լեզվական խոչընդոտը: «Օրինակ, ավտովթար է տեղի է ունեցել, եւ Ձեզ հարկավոր է տեղեկացնել այդ մասին ճանապարհային ոստիկանությանն ու ապահովագրական ընկերությանը, իսկ Վրաստանում ռուսերեն խոսելը նորաձեւ չէ», - հիշեցրեց Արտակ Խաչատրյանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ