News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ընդունի ազգերի ընտանիք: Այս մասին The National Interest ամերիկյան վերլուծական հանդեսում հրապարակված «Կանտեսի՞ Թրամփը Լեռնային Ղարաբաղի նախագահի այցը» վերնագրով հոդվածում գրել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը (2004-2006 թթ.)։ 

Դեսպանը հոդվածը սկսում է՝ անդրադառնալով 451թ․ պարսկական կայսրության դեմ հայերի մղած պայքարին եւ նշում, որ չնայած պարտությանը՝ հայերը պահպանեցին իրենք քրիստոնեական հավատքը՝ այն համարելով հաղթանակ։

Գալով մեր օրեր՝ դիվանագետն ընդգծում է, որ չնայած չճանաչված լինելուն՝ Արցախը կառուցել է գործուն ժողովրդավարություն, որն ունակ է վարել միջպետական հարաբերություններ. «2018թ․ փոքր, բայց վճռական հայկական ժողովրդավարական հանրապետությունը՝ Լեռնային Ղարաբաղը (կամ Արցախը, ինչպես հայերն են այն անվանում) գոյապայքար է մղում՝ դիմագրավելով ռազմական առումով գերակա մի ուժի, որը փորձում է ոչնչացնել նրան։ Պրոֆեսոր Օդրի Ալստադն Ադրբեջանի մասին իր վերջին հոդվածում չի հիշատակել Լեռնային Ղարաբաղը, սակայն պետք է դա աներ, քանի որ չճանաչված այդ պետության քաղաքացիների բարդ դրությունը մարդու իրավունքների լուրջ ոտնահարում է»,–նշում է նա։

Էվանսը հիշեցնում է, որ այս շաբաթ ժողովրդավարական ճանապարհով ընտրված՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելելու է Վաշինգթոն. «Նա ընդունելության չի արժանանալու վարչակազմի կողմից, մասամբ, որովհետեւ ԱՄՆ-ն լուռ է այն հարցում, թե արդյոք Արցախը պետք է, ի վերջո, անկախ լինի Ադրբեջանից, որին կցվել էր 1921թ․ Իոսիֆ Ստալինի ձեռքով»։

Նրա խոսքով, Վաշինգթոնը չի ճանաչում Արցախը, սակայն ԼՂՀ նախորդ նախագահը, որն այցելել էր Վաշինգթոն 1999-ին եւ 2002-ին, աշխատանքային հանդիպումներ էր ունեցել Պետքարտուղարության պաշտոնյաների հետ։ Նա նաեւ հիշեցնում է, որ Վաշինգթոնում ԼՂՀ–ն ունի ոչ պաշտոնական ներկայացուցիչ։

Նշվում է, որ այցի շրջանակում Բակո Սահակյանը պետք է սահմանափակվի Կոնգրեսում կայանալիք հանդիպումներով եւ Ազգային շահերի կենտրոնում մասնավոր ճաշով։

Էվանսի համոզմամբ՝ չնայած ԵԱՀԿ-ի հովանու ներքո այս բանակցությունները դեռ կարգավորման չեն հանգեցրել, Ղարաբաղի ժողովուրդը կառուցել է ծաղկուն ժողովրդավարություն՝ հիմնված շուկայական սկզբունքների, ազատ եւ արդար ընտրությունների եւ մարդու իրավունքների հանդեպ հարգանքի վրա. «2016թ․ ապրլյան պատերազմից հետո՝ հուլիսին, անձամբ եմ տեսել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու փաստացի իշխանությունները կառուցել են գործուն ժողովրդավարություն՝ չնայած աշխարհի կողմից չճանաչված լինելու հանգամանքին։Նրանք ունեն Մոնտեվիդեոյի կոնվենցիայում ամրագրված՝ պետության բոլոր հատկանիշները, բացի վերջինից՝ միջպետական հարաբերություններ վարելու ունակությունից։ Իրականում ունակությունն էլ ունեն, սակայն զրկված են դրա հնարավորությունից»,–գրել է նախկին դեսպանը։

Դեսպանն իր հոդվածում նշել է, որ Ադրբեջանը պատժում է յուրաքանչյուրին, ով այցելում է Ղարաբաղ առանց իր համաձայնության. «Օրինակ, օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն է, հայտնի հաղորդավար Էնթոնի Բուրդեյնը, Washington Post-ի սյունակագիր Դեւիդ Իգնեյշսը եւ շատ ուրիշներ, որոնք այժմ Բաքվի «սեւ ցուցակում են»»,–գրել է նա՝ հավելելով, որ ինքը եւս այդ ցուցակում է։

Հոդվածում Էվանսը շեշտում է, որ վերջերս ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է դարձել տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ. «Վերջերս Բրյուսելում հավաքված միջազգային իրավունքի փորձագետների համաձայն՝ ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ, որին կարելի է հղում անել միայն արտաքին սպառնալիքի դեպքում, այսինքն՝ պաշտպանելով պետությունը արտաքին սպառնալիքներից, այլ ոչ թե խոչընդոտել ներքին փոքրամասնության իրավունքների իրացմանը»։

Եզրափակելով հոդվածը Ջոն Էբանսը կարծիք է հայտնում, որ արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը ԼՂՀ-ին ընդունի ազգերի ընտանիք։ «Ինչպես վերջերս Եվրախորհրդարանում նշեց Արցախի փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանը, «Ղարաբաղը երկիր է, ոչ թե հակամարտություն։ Արցախի ժողովուրդն ուզում է պարզապես ապրել խաղաղ եւ ազատ։ Չնայած Արցախի Հանրապետության կարգավիճակը վերջնականապես դեռ չի որոշել՝ արցախցիներն ունեն եւ պետք է վայելեն նույն իրավունքները, ինչ մենք բոլորս եւ չպետք է մեկուսացվեն մարդկության կողմից»,–նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ