News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե քաղաքացիները մեկ տարի առաջ ինչ–ինչ պատճառներով քվեարկել են ՀՀԿ–ի օգտին, դա դեռ չի նշանակում, որ նրանք ականջալուր չեն  լինի «Ելք»–ի կոչին եւ փողոց դուրս չեն գա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում  ասել է «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ  Միրզոյանը։

«Քաղաքացիները իրենց կամարտահայտությունը կարող են անել ցանկացած պահի, ցանկացած  ձեւով։ Եթե մեկ տարի առաջ քվեարկել են ինչ–ինչ պատճառներով՝  10 հազար դրամով Հանրապետականի օգտին, սա չի նշանակում, որ էդ 700 հազար մարդը չեն կարող փողոց դուրս գալ եւ պայքարել Սերժ Սարգսյանի դեմ։  Մենք փողոց դուրս գալու կոչով դիմում ենք  ոչ միայն մեզ ընտրած 120 հազար հոգուն, այլ ընդհանրապես ՀՀ քաղաքացիներին»,–ասել է պատգամավորը։

 Անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ  «Ելք»–ին քվեարկած 120 հազարի տասը տոկոսն անգամ չի մասնակցում իրենց հավաքներին, պատգամավորն ասել է, իրենց օգտին քվեարկելը չի նշանակում, որ  բոլորը պետք է դուրս գան փողոց եւ հավաստեն իրենց քվեարկության մասին։  Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ  խմբակցությունում  դեռեւս շարունակվում  են Սերժ Սարգսյանի վարչապետական ծրագրի դեմ իրենց պայքարի քննարկումները։

Տպել
Ամենաշատ