News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինական իշխանությունները ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողության նոր կառավարական մարմին կստեղծեն՝ Ռադիոյի եւ հեռուստատեսության հարցերով գլխավոր պետական վարչություն: Այս մասին նշվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի կողմից երեքշաբթի օրը տարածած օրինագծում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Նոր գերատեսչությունն անմիջականորեն կենթարկվի Չինաստանի բարձրագույն գործադիր մարմնին: Միաժամանակ նախատեսվում է լուծարել Մամուլի, հրատարակչության, հեռարձակման, կինեմատոգրաֆի եւ հեռուստատեսության գլխավոր պետական վարչությունը:
Ակնկալվում է, որ նոր գերատեսչությունը կպարզեցնի չինական հեռուստաալիքներում արտասահմանյան հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումների ներդրման գործընթացը, ինչպես նաեւ կնպաստի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մեդիա արտադրանքի ավելի հաջող դուրսբերմանը արտաքին շուկաներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ