News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մարտի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի Ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի նիստը:

Նիստին մասնակցել են ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, «Ծառուկյան» դաշինք խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի Գիտության կրթության եւ մշակույթի կոմիտեի անդամ Ալեքսանդր Վայբերգը, Մոլդովայի խորհրդարանի Արտաքին քաղաքականության եւ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովան, Մոլդովայի խորհրդարանի նախագահի տեղակալ Վլադիմիր Վիտյուկը, Բելառուսի Ազգային ժողովի Խորհրդի Տարածաշրջանային քաղաքականության եւ տեղական ինքնակառավարման հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Օլեգ Յադրենցեւը եւ այլք:

Նիստի ժամանակ, մասնավորապես, քննարկվել են «Բնապահպանական վնասի գնահատման մասին», «Էկոլոգիական տուրիզմի մասին» մոդելային օրենքների նախագծերը, «Գյուղատնտեսական նշանակության կենդանիների նույնականացման, գրանցման եւ հետեւելու, կենդանական ծագմամբ սննդամթերքի նույնականացման եւ հետեւելու մասին» մոդելային օրենքի նախագիծը, Բնապահպանական անվտանգության ազգային կենտրոնների ստեղծման վերաբերյալ հրահանգների նախագիծը, Բնապահպանական քաղաքականության ձեւավորման հրահանգների նախագիծը եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ