News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Mac-ում ծրագրավորման համար նախատեսված Calendar 2 հավելվածին ավելացվել է մայներ վիրուս, որը սարքի հզորությունն օգտագործում է Monero կրիպտոարժույթ ստանալու համար, հայտնում է Ars Technica-ն: Ուշագրավ է, որ մշակողը չի թաքցնում նորամուծությունը, իսկ օգտատերերը դրամ ստանալու համար կամավոր են տրամադրում համակարգիչների հզորությունը:

Հավելվածը բաժանորդագրությամբ արժե ամսական 1-ից մինչեւ 18 դոլար: Բայց օգտատերը կարող է այն տեղադրել նաեւ անվճար, այս դեպքում նա պետք է համաձայնվի մայնինգի համար իր սարքի հզորության օգտագործմանը: Ստացած դրամները փոխանցվում են արտադրողի՝ Qbix ընկերության հաշվեհամարին:

Ավելի ուշ մշակողը խոստովանել է, որ մայները վերջնամշակված չէ: Համացանցում հայտնվել են հավելվածց օգտատերերի բողոքներ: Դրա պատճառով սարքերը սկսում են գերտաքանալ կամ շատ դանդաղ աշխատել: Ի պատասխան արտադրողը խոստացել է մայները հեռացնել հաջորդ թարմացման ժամանակ:

Համացանցում կարծում են, որ Qbix-ի առաջարկած պայմանները կարող են մշակողների շրջանում թրենդ դառնալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ընկերությունը խոստացել էր մայնինգի համար օգտագործել սարքի հզորության 10-20 տոկոսը: Սակայն ինչ-որ բան այնպես չի ընթացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ