News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2017 թվականին արձանագրված տնտեսական աճի բազան չափազանց փոքր է բնակչության համար շոշափելի  լինելու համար: Մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով՝ առաջին հայացքից ՀՆԱ-ի 7.5 տոկոս աճը տպավորիչ ցուցանիշ է, սակայն այս աճի բազան չափազանց փոքր է՝ բնակչության կյանքի որակի վրա անմիջապես ազդելու համար: 2016 թվականին ընդամենը 0.2 տոկոս աճ էր գրանցվել: «Ուստի չպետք է ակնկալել, որ տնտեսական աճն անմիջապես կանդրադառնա բնակչության կենսամակարդակի վրա: Հայաստանում աշխատող քաղաքացիների 70 տոկոսը 150 հազար դրամ աշխատավարձ է ստանում, իսկ եթե ՀՆԱ-ի աճն ընդմիջարկել քաղաքացիների եկամուտների աճի վրա, ապա այդ ցուցանիշը չի կարող շոշափելի լինել»,- ասաց Հարությունյանը:

Այնուամենայնիվ, շարունակեց պատգամավորը, 2017 թվականին գրանցված տնտեսական աճը երաշխիքներ կստեղծի բնակչության կյանքի որակի նվազման դեմ եւ թույլ կտա պահպանել տնտեսական կայունությունը: «Եթե մեզ հաջողվի առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում պահպանել աճի տեմպերը, ապա դա կարող է ազդել բնակչության կյանքի որակի վրա»,- եզրափակեց Խոսրով Հարությունյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ