Վիեննայի ոստիկանությունը երեքշաբթի առավոտյան ձերբակալել է մի տղամարդու, որը հարձակում էր գործել Հելդենփլաթց փողոցում գտնվող ժամանակավոր խորհրդարանի շենքի մոտ պահակություն իրականացնող ոստիկանի վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«26-ամյա կասկածյալը խոսել է ծառայողական մեքենայում գտնվող ոստիկանի հետ եւ խոսակցության ժամանակ հանկարծ բռնել է ոստիկանի հագուստից եւ փորձել նրան դուրս հանել մեքենայից»,–նշված է ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ։
Ներկա պահին կասկածյալը հարցաքննվում է։ Ոստիկանը չի տուժել։ Kurier թերթի փոխանցմամբ՝ հարձակվողը Աֆղանստանի քաղաքացի է։