Շքեղ սմարթֆոնների ռուսական Caviar բրենդը ներկայացրել է iPhone X–ի նոր դիզայնը՝ դեղին ոսկու երանգով, փոխանցում է Lenta–ն։
Պատյանի վերին մասում 999 հարգ ոսկու բարակ շերտ է։ Մոդելն ունի երկու տարբերակ՝ Caviar Classic Gold–ը՝ ռելիեֆային մակերեսով եւ Caviar Classic Liquid Gold–ը՝ «ներկա» մակերեսով, որն դժվարությամբ է փոխում ձեւը։ Սմարթֆոնի կափարիչի վրա առաջին անգամ պատմության մեջ Caviar–ը Apple–ի լոգոտիպ խնձորն է պատկերել։
Caviar Classic Liquid Gold–ի դիզայնի աշխատանքների ժամանակ հիշել են Vertu եւ Boucheron ապրանքանիշերը։ Անցել է 10 տարի, բայց ոսկին պահպանում է անփոխարինելի արժեավորությունը։
Նոր սմարթֆոնների արժեքը սկսվում է 257 հազար ռուբլիից։