Ոստիկանությունը մարտի 9–ին Արտաշատում հայտնաբերել եւ կանալանավորել է դեռեւս 2011 թվականից հետախուզվող 26–ամյա Պավել Գիվարգիզովին։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։
Ըստ ոստիկանության՝ նա մեղավոր էր ճանաչվել մաքսանենգության ճանապարհով ապօրինի թմրամիջոցներ շրջանառելու համար։ Նա կալանավորված է, քննությունը շարունակվում է։