7 տարի անց հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել եհտախուզման մեջ գտնվող Պավել Գիվագիզովը: Նա մեղավոր էր ճանաչվել մաքսանենգության, իրացնելու կամ պատրաստելու նպատակով թմրամիջոցներն ապօրինի շրջանառելու համար: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործով նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: