News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր առեղծվածային թունավորումը հանգեցրել է Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների լուրջ ապակայունացման։ Լոնդոնը արտաքսում է  ՌԴ դեսպաններին, Մոսկվան խոստանում է հայելային պատասխան։

Բրիտանիայի իշխանությունները պնդում են, որ Սկրիպալը եւ նրա դուստրը թունավորվել են «Նովիչոկ» նյարդային թույնով, որը մշակվել է դեռեւս Սովետական Միությունում։ Ռուսաստանը կտրականապես հերքում է իր մասնակցությունը միջադեպին։ Մենք կփորձենք հասկանալ՝ ով է Սերգեյ Սկրիպալը եւ ինչ է իրենից ներկայացնում «Նովիչոկը», որի մշակմանը մասնակցել է Վիլ Միրզայանովը։

Լրտե՛ս, չքվի՛ր

Սովետական տարիներից ԳՀՎ–ում աշխատող Սերգեյ Սկրիպալը  1995 թվականին հավաքագրվել է բրիտանական գործակալ Պաբլո Միլերի կողմից, որն այն ժամանակ ներկայացել էր որպես Անտոնիո Ալվարես դե Իդալգո։ Միլերն աշխատել է Տալինում բրիտանական դեսպանատանը, որը զբաղվում է ռուսների հավաքագրմամբ։

9 տարվա ընթացքում, Դաշնային անվտանգության ծառայության տվյալներով, նա ակտիվորեն համագործակցել է բրիտանական հատուկ ծառայությունների հետ եւ տեղեկություններ էր փոխանցում ռուսական գործակալների մասին, գրում է Meduza–ն։

Սկրիպալը պարգեւատրման փոխարեն սկսել է դավաճանել գործընկերներին եւ ընդհանուր առմամբ, փոխանցել է ռուսական հատուկ ծառայությունների 300 աշխատակիցների տվյալներ։ 1999 թ.-ին Սկրիպալը հեռացել է աշխատանքից առողջական խնդիրների պատճառով, սակայն շուտով ստացել է անձնագիր, արտերկիր մեկնել եւ կրկին կապ հաստատել Պաբլո Միլերի հետ: Սկրիպալը վերադարձել է լրտեսական գործունեությանը եւ սկսել տվյալներ հավաքել ԳՀՎ կառուցվածքի վերաբերյալ:

ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ աշխատանքից ազատվելուց հետո, Սկրիպալն աշխատել է ՌԴ ԱԳՆ աշխատակազմում, որից ազատվել է 2003 թվականին։ 2004 թվականին նրան ձերբակալել են։  

Սկրիպալը չի հերքել մեղքը։ Նախկին գնդապետին դատապարտել են 13 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմով բանտում։

Դաշնային անվտանգության ծառայությունում հաստատել են, որ Սկրիպալի գործունեության արդյունքում պատճառված վնասը շատ էական է եղել։ Սկրիպալի հոնորարները, որը հաջողվել է քննությամբ պարզել, բավականին համեստ են եղել, ընդամենը 100 հազար դոլար ամբողջ 9 տարիների համար։

Սերգեյ Սկրիպալը մեկն էր այն չորս ռուսաստանցիներից, որոնց փոխանակել էին ԱՄՆ–ում գտնվող ռուսաստանցի 10 «քնած գործակալների» հետ։ Սկրիպալը, ինչպես եւ մեկ այլ ռուսական լրտես Իգոր Սուտյանգինը, նախընտրեցին մեկնել Մեծ Բրիտանիա, իսկ մյուս երկուսը՝ ԱՄՆ–ը։ Բրիտանական մամուլը Սկրիպալին կոչել է «Լրտես Louis Vuitton–ով», քանի որ լուսանկարներից մեկում նա այդ բրենդի թանկարժեք պայուսակ է կրել։  Բրիտանիայում նա հանգիստ կյանք էր վարում Սոլսբերի քաղաքում, որտեղ գնել է 340 հազար ֆունտ արժողությամբ բնակարան։ Հարեւանները նրան նկարագրել են որպես սովորական թոշակառու, բավականին ընկերասեր՝  հաստատվելով Սոլսբերիում նա տան նորամուտին էր հրավիրել ամբողջ փողոցին։

Բրիտանական դիվանագետների կարծիքով, Սկրիպալի սպանությունը կարող էին իրականացնել ԳՀՎ նախկին սպաները, որոնց կարիերան տապալվել էր Սկրիպալի գործողությունների արդյունքում։  Newsweek–ը գրում է, որ սա կարող էր երկու տարբեր հետախուզական ծառայությունների մրցակցության արդյունք լինել։

Ի՞նչ է «Նովիչոկը» 

Վիքիպեդիայում «Նովիչոկը» ներկայացվում է որպես նյարդապարալիզացնող օրգանական ֆոսֆորային թունավոր նյութ։

Այս նյութի գոյության մասին հայտնի է դարձել ի շնորհիվ սովետական քիմիական զենքի մշակման վրա աշխատող քիմիկոսներից Վիլ Միզայանովի՝ 1992 թվականին նա Ռուսաստանի իշխանություններին մեղադրել է քիմիական զենքի ոչնչացման պայմանավորվածությունների խախտման մեջ, իսկ 2008 թվականին մանրամասն պատմել է «Նովիչոկ» թունավոր նյութի եւ դրա ստեղծման գործում իր մասնակցության մասին։

1992 թվականին Վիլ Միզայանովը մեղադրվել է պետական գաղտնիք հրապարակելու մեջ, նրան երկու անգամ ձերբակալել են՝ 1994 թվականի հունվարին եւ մարտին։ Արդյունքում գործը կասեցվել է, քանի որ հանցագործության տարրեր չեն գտնվել։

Միրզայանովի պնդմամբ՝ աշխատանքն այդ նյութի շուրջ սկսվել է 1960–ականներին, ապա շարունակվել մինչեւ 1990-ականները «Ֆոլիանատ» ծրագրի շրջանակներում։

Նյութը բաղկացած է հարյուրավոր նմանատիպ միացություններից։ Ամենահեռանկարայինը ռազմական կիրառման տեսանկյունից դարձել է А-232 տարբերակը («Նովիչոկ-5»)։

«Նյութի ֆորմուլան մինչ այժմ գաղտնի է պահվում, այն հնարավոր է ուղարկել ամենուր՝ թաքցնելով այն դիվանագիտական ծանրոցում։ Սկրիպալը եւ դուստրը փաստացիորեն մահացած են, բայց եթե նույնիսկ ողջ մնան, չեն առողջանա»,–նշել է Միրզայանովը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ