News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանի ժողովի պատգամավոր Մարիել Ֆրանկուին սպանել են քաղաքի կենտրոնում, հայտնում է Globo-ն:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ անհայտ հանցագործները կրակել են ավտոմեքենայի վրա, որով Ֆրանկուն վերադառնում էր ռասայական խտրականությանը նվիրված միջոցառումից: Պատգամավորի հետ զոհվել է նաեւ նրա վարորդը: Նախնական տեղեկություններով՝ սպանությունը կապված է քաղաքական գործչի գործունեության հետ, քանի որ զոհերի անձնական իրերը մնացել են ավտոմեքենայի մեջ:

Մասնագիտությամբ սոցիոլոգ Ֆրանկուն ներկայացնում էր ձախ Սոցիալիզմի եւ ազատությկան կուսակցությունը: Նա համապատասխան մանդատը ստացել էր 2016 թվականին:

Փետրվարի 16-ին Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը հրաման էր ստորագրել, որի համաձայն Ռիո դե Ժանեյրոյի իրավապահ մարմինների հրամանատարությունը փոխանցվել էր բանակին: 1980-ական թվականների կեսին ռազմական դիկտատուրայի տապալումից ի վեր հարավամերիկյան երկրի իշխանությունները այսպիսի արտակարգ միջոցառում առաջին անգամ են ընդունել:

Պաշտոնական տեղեկություններով՝ վերջին ամիսներին Ռիո դե Ժանեյրո նահանգում հասարակական անտանգության ոլորտում իրավիճակը զգալիորեն վատթարացել է: Այսպես՝ շրջանային կառավարության վիճակագրության համաձայն՝ 2017-ին սպանությունների թիվն աճել է 8 տոկոսով նախորդ տարվա համեմատությամբ եւ 26 տոկոսով 2015 թվականի համեմատությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ