News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիան գտնում է, որ եթե ԱՄՆ-ի կողմից հայտարարված մետաղների ներմուծման մաքսատուրքերի ներդրումը վերածվի լայնամասշտաբ առեւտրային պատերազմի, ապա զգալի վնաս կհասցվի համաշխարհային տնտեսության վերականգնմանը, հաղորդում է Reuters–ը:

«2018 թվականին Գերմանիայի տնտեսական աճը շարունակվում է։ Համաշխարհային տնտեսական միջավայրն առաջվա պես բարենպաստ է»,–իր ամենամյա զեկույցում նշել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը։ Սակայն նշվում է, որ ԱՄՆ առեւտրային քաղաքականությունը անորոշության զգացում է ստեղծում։

Գերմանիայի էկոնոմիկայի նոր նախարար  Պիտեր Ալթմայերը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտահրավեր է նետում բազմակողմ առեւտրային համակարգին։

Նշենք, որ լայնամասշտաբ առեւտրային պատերազմի սպառնալիքը կներառվի Արգենտինայում կայանալիք G20 երկրների հանդիպման օրակարգում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ-ի կողմից պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսային սակագների սահմանման պլանի մասին: Պողպատի ներմուծման սակագինը կկազմի 25 տոկոս, ալյումինինը՝ 10 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ