News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկու դատախազների կողմից ավագ քննիչին ծեծելու վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով, Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը) հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի եւ բողոքի բացակայության հիմքերով:

Նշենք, որ վիճաբանությունը եւ ծեծկռտուքը տեղի էր ունեցել 2017թ.-ի նոյեմբերի 20-ին ավագ քննիչ 26-ամյա Սուրեն Նազարյանի եւ դատախազներ 32-ամյա Հայկ եւ Նարեկ Խաչատրյանների (երկվորյակներ) միջեւ: Ըստ հաղորդման, քննիչին մարմնական վնասվածքներ էին հասցրել դատախազ եղբայրները:

Մեր տեղեկություններով, նախաքննական մարմինը պարզել է, որ Խաչատրյան եղբայրներից մեկն է եղել վնասվածքներ հասցնողը, սակայն, քրեական գործը կարճվել է, քանի որ քննիչը բողոք չի ունեցել նրա դեմ: Մյուս դատախազի մասով քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ