News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երկու դատախազների կողմից ավագ քննիչին ծեծելու վերաբերյալ հաղորդում ներկայացվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է նյութերն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն հանգամանքներն ստուգելու նպատակով»,-ասաց Աբրահամյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ծեծկռտուք է տեղի ունեցել ավագ քննիչ, 26-ամյա Սուրեն Նազարյանի, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, 32-ամյա Նարեկ Խաչատրյանի, նույն դատախազության ավագ դատախազ, 32-ամյա Հայկ Խաչատրյանի միջեւ: Ավագ քննիչ Սուրեն Նազարյանն «աջ ստորին ծնոտի փափուկ հյուսվածքների սալջարդ, աջ եւ ձախ քունքային շրջանի սալջարդ, պարանոցի քերծվածք ձախից» ախտորոշմամբ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Աղբյուրի տեղեկություններով՝ Նարեկ եւ Հայկ Խ.-երը երկվորյակ եղբայրներ են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ