Սիրիայում շարունակում են գործել 4 դեէսկալացիայի գոտիները։ Այս մասին նշված է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հայտարարության մեջ, որն ընդունվել է ուրբաթ օրը Աստանայում կայացած Սիրիայի հարցով բանակցությունների արդյունքում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Սիրիայում զինադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը, Ջավադ Զարիֆը եւ Մեւլութ Չավուշօղլուն մարտի 16-ին Աստանայում բանակցություններ են վարել, որի ժամանակ ամփոփել են սիրիական կարգավորման աստանյան ֆորմատի աշխատանքները նախորդ տարվա ընթացքում։
2017 թվականի սեպտեմբերի կեսերից Սիրիայում գործում են լարվածության թուլացման 4 դեէսկալացիայի գոտիներ՝ Իդլիբում, Հոմսի հյուսիսային մասում, Արեւելյան Գուտայում եւ Սիրիայի հարավում։