News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Թուրքիայում ավելի քան 500 հազար քաղաքացուց խաբեությամբ մինչեւ 1 միլիարդ դոլար կորզած 25–ամյա Մեհմեդ Այդընը սոցկայքերով պատասխանել է խաբված քաղաքացիներից մեկի հարցին։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ սոցկայքերով խաբված քաղաքացիներից մեկը հարցրել է Մեհմեդ Այդընին, թե արդյոք լավ ծախսո՞ւմ է իրեից փողերը, որին ի պատասխան Մեհմեդ Այդընը տեսանյութ է տեղադրել։ Տեսանյութում դարակի մեջ շարված դոլարի տրցակներ են, իսկ Մեհմեդ Այդընը բրենդային ոսկե թանկարժեք ժամացույցով շարում է տրցակները։

Այս տեսանյութը խիստ կատաղեցրել է խաբված հարյուրահազարավոր քաղաքացիներին։

25–ամյա Մեհմեդ Այդընը համակարգչային խաղ էր ստեղծել, որում օգտատերերը վիրտուալ անասուններ կամ հավ են գնում իրական փողերով։ Կազմակերպիչը այդ հավեր կամ անասուններ գնողներին խոստացել էր 220 տոկոս շահույթ մեկ տարի անց՝ հայտարարելով, որ իրենց տված գումարներով իրական անասնաֆերմա է կառուցվում եւ հիմնական շահույթը գալու է հենց այդ անասնաֆերմայից։

25–ամյա երիտասարդին հաջողվել է նման ձեւով հավաքել մինչեւ 1 միլիարդ դոլար։

Երբ տոկոսները ստանալու համար քաղաքացիները գնացել են «Գյուղատնտեսական բանկ» խաղի գրասենյակ, պարզվել է, որ ընկերությունը լուռ հեռացել էր տարածքից՝ չթողնելով ոչ պարզաբանում։

Անմիջապես հայտնի է դառնում, որ խաղի գլխավոր տնօրեն Մեհմեդ Այդընը անհետացել է, իսկ խաղի բանկային հաշիվներն էլ զրոյական են, այսինքն Մեհմեդ Այդընը տարել է ամբողջ գումարը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Ամենաշատ