News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է մեղադրանքները, որոնք հնչել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի կողմից Վլադիմիր Պուտինի հասցեին, հայտնում է ՌԲԿ-ն։

Բորիս Ջոնսոնը ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինը կարող էր անձամբ մասնակցություն ունենալ «Նովիչոկ» նյութը կիրառելու որոշմանը՝ Ռուսաստանի ԳՀՎ  նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դեմ մահափորձի համար։

«Այդ կապակցությամբ մեր նախագահի մասին ցանկացած հիշատակում կամ ակնարկ ոչ այլ ինչ է, քան բարոյականության դիվանագիտական կանոնների աններելի խախտում»,- հայտնել է Պեսկովը։

«Մենք արդեն տարբեր մակարդակների վրա բազմիցս հայտնել ենք, որ Ռուսաստանը ոչ մի առնչություն չունի այդ պատմության հետ»,- շեշտել է նախագահի մամուլի քարտուղարը։

Կրեմլում նաև չեն համարում, որ Ռուսաստանի ու հարեւան արեւմտյան երկրների հարաբերությունների վատացումը կհանգեցնի նոր սառը պատերազմի։

«Դժվար թե այստեղ հարկ լինի գործածել նման ապոկալիպտիկ արտահայտություններ։ Վաղ թե ուշ բրիտանական կողմը ստիպված կլինի պատասխան տալ իր գործընկերներին ու ներկայացնել ողջամիտ ապացույցներ ու անցնել ապացուցողական մեղադրանքների ռեժիմի, ինչը մենք առայժմ չենք տեսնում»,- ասել է Պեսկովը։

Հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ, պետական դավաճանության համար դատապարտված Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը մարտի 4-ին գտել էին անգիտակից վիճակում Սոլսբերիում։ Բրիտանական կառավարության տվյալներով, նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդապարալիտիկ նյութով։ Սկրիպալը ապաստան էր ստացել Բրիտանիայում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հետախույզների փոխանակությունից հետո, երբ ՌԴ-ին էին արտահանձնել տասը մարդու։

Բրիտանական կողմը պնդում է, որ թունավորմանը առնչություն ունի ռուսական պետությունը։ Այս կապակցությամբ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը անցած չորեքշաբթի հայտարարել է ՌԴ-ի դեմ մի շարք միջոցառումների մասին՝ այդ թվում 23 ռուս դիվանագետների արտաքսման ու բարձր մակարդակի վրա բոլոր երկկողմանի շփումները սառեցնելու մասին։ Ռուսաստանը կտրականպես հերքում է իր մասնակցությունը թունավորմանը, ՌԴ ԱԳՆ-ն հինգշաբթի հայտնել է, որ պատրաստվում է բրիտանական դիվանագետների արտաքսման պատասխան քայլին։

Սկրիպալին թունավորելու որոշումն, ավելի շուտ, Պուտինն է ընդունել. Բրիտանիայի ԱԳՆ

Լավրովը մեկնաբանել է «Սկրիպալի գործով» ՌԴ-ի հետ համագործակցելու Բրիտանիայի մերժումը 

Ռուսաստանը պատասխանատու է նախկին ռուսական լրտեսի թունավորման համար. Թերեզա Մեյ 

ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության արժեքավոր գործակալներից էր 

Սկրիպալի գործը քննելու է բրիտանական կառավարության արտակարգ հանձնախումբը 

Բրիտանական լրատվամիջոցները հայտնել են Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառները

Մենք որեւէ փաստ չենք լսել Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության մասին. Լավրով

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնել է Սոլսբերի՝ ԳՀՎ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման տարելիցի առիթով...
ՌԴ դեսպանությունը Լոնդոնին Սկրիպալների ճակատագրի մասին 70 նոտա եւ նամակ է ուղարկել
Լոնդոնի այս վարքագիծը հակասում է «պետությունների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների բոլոր կանոններին»․․․
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարը ռուս-բրիտանական հարաբերությունների վերականգնման հույս ունի
Ցանկացած պատերազմ միշտ խաղաղությամբ է ավարտվում…
Լոնդոնը գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ռուսաստանի կառավարությունը պետք է իմանա, որ եթե այս կերպ արհամարհի միջազգային իրավունքի նորմերը, ապա հետեւանքներ կլինեն…
Պուտինը՝ Սկրիպալի գործի մասին․ Եկել են ինչ-որ մարդիկ, սկսել են թունավորել ինչ-որ անօթեւանների
Նա կրկին հերքել է այդ դեպքին Ռուսաստանի առնչությունը․․․
Պետրովի ու Բոշիրովի իրական անունները բացահայտած լրագրողը ստիպված է լքել Ռուսաստանը
Ներկայումս Կանեւը գտնվում է Մերձբալթիկայի երկրներից մեկում…
Ամենաշատ