News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հավանական է, որ Ռուսաստանը պատասխանատու է նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման համար: Այս մասին, խոսելով Համայնքների պալատում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հայտնում է The Sun-ը:

Նրա խոսքով՝ այժմ արդեն պարզ է, որ Սկրիպալը թունավորվել է «Ռուսաստանի կողմից մշակված ռազմական դասի նյարդային գործակալի միջոցով, որը «նորեկ» կոչվող գործակալների խմբի մաս է կազմում: «Կառավարությունը եկել է այն եզրակացության, որ Ռուսաստանը շատ հավանական է, որ պատասխանատու է: Մենք չենք հանդուրժի մեր հողում քաղաքացիական անձանց սպանելու նման անպատկառ փորձի»:

Մեյը նշել է, որ հետաքննությունը դեռ չի ավարտվել եւ որ չի բացառվում, որ նյարդակաթվածային նյութը կարող է գողացված լինել ռուսական լաբորատորիաներից: Այնուամենայնիվ, ըստ Մեյի, Ռուսաստանն առաջին անգամ չէ, որ գործել է այլ երկրների տարածքում եւ թունավորող նյութեր  է կիրառել, այդ թվում ռուս Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման դեպքում:

Թերեզա Մեյը հայտարարել է, որ չորեքշաբթի՝ մարտի 14-ին, կհայտարարի Ռուսաստանի դեմ հնարավոր պատասխան միջոցների մասին, հաղորդում է Meduza-ն:

Մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա 33-ամյա դուստր Յուլիան ենթարկվել են անհայտ նյարդային գործակալի ազդեցության: Նրանց անգիտակից վիճակում գտել էին  Սոլսբերիի The Maltings առեւտրի կենտրոնի նստարանին:

ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության արժեքավոր գործակալներից էր
Ոստիկանությունը Սկրիպալի կնոջ եւ որդու գերեզմաններից ծաղիկները տարել է
Բրիտանական լրատվամիջոցները հայտնել են Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատճառները
Ոստիկանությունը սկսել է քննել Սկրիպալի՝ տանը թունավորվելու տարբերակը
Սկրիպալի թունավորման վայրից հոսպիտալացված ոստիկանը խոսել է
Մենք որեւէ փաստ չենք լսել Սկրիպալի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության մասին. Լավրով

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ