News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը՝ Յուլյա Սկրիպալը հնարավոր է թունավոր նյութերի ազդեցության են ենթարկվել իրենց տանը։ Այս մասին հաղորդում է Sky News–ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։

«Ավելի հաճախ են սկսել հնչել ենթադրություններ, որ ոստիկանությունն աշխատում է մի տարբերակի ուղղությամբ, ըստ որի, հայրը եւ դուստրը թունավորվել են տանը»,–գրում է Gazeta–ն։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր Մեծ Բրիտանիայում քննվող ՌԴ Հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործում կոնկրետ փաստերի բացակայության մասին։

Նշենք, որ մարտի 5-ին  Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում անգիտակից վիճակում հայտնաբերվել էր Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ 66-ամյա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը՝ Յուլյա Սկրիպալը։ Նրանք հոսպիտալացման պահին ծայրահեղ ծանր վիճակում են գտնվել։ Ենթադրվում է, որ նրանք թունավորվել են սինթետիկ օփիատներով։

Նշվում է նաեւ, որ Բրիտանիայի արտակարգ ծառայությունների աշխատակիցները, որոնք ժամանել էին դեպքի վայր, եւս հիվանդանոց են տեղափոխվել։ Նրանց առողջությանը վնաս է պատճառվել, սակայն ինչ է ախտորոշվել, հայտնի չէ, փոխանցում է Sky Newsը։

Հավելենք, որ Սկրիպալը դատապարտվել էր 2006 թվականին Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ