News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ամբեր Ռադը հայտարարել է, որ ոստիկանության սպան, որն, ինչպես եւ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը, հոսպիտալացվել էր նյարդակաթվածային նյութով թունավորումից հետո, խոսել է, հայտնել է Reuters–ը։

«Ոստիկանության պետը ինձ ասաց, որ տուժած ոստիկանը սկսել է խոսել, բայց դա չի նշանակում, որ նրա վիճակը լուրջ չէ», - ասել է Ռադը:

Նա նաեւ հրաժարվել է հրապարակել մանրամասներ այն նյութի մասին, որով թունավորվել է նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը, նրա դուստրը եւ ոստիկանը։

Նշենք, որ մարտի 5-ին  Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում անգիտակից վիճակում հայտնաբերվել էր Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ 66-ամյա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը՝ Յուլյա Սկրիպալը։ Նրանք հոսպիտալացման պահին ծայրահեղ ծանր վիճակում են գտնվել։ Ենթադրվում է, որ նրանք թունավորվել են սինթետիկ օփիատներով։

Նշվում է նաեւ, որ Բրիտանիայի արտակարգ ծառայությունների աշխատակիցները, որոնք ժամանել էին դեպքի վայր, եւս հիվանդանոց են տեղափոխվել։ Նրանց առողջությանը վնաս է պատճառվել, սակայն ինչ է ախտորոշվել, հայտնի չէ, փոխանցում է Sky Newsը։

Հավելենք, որ Սկրիպալը դատապարտվել էր 2006 թվականին Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ