News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայի ՄԻ-6 արտաքին հետախուզության առանձնահատուկ արժեքավորությամբ գործակալներից էր, հաղորդում է The Times թերթը։

Տասը տարիների ընթացքում նա  մատակարարել է կարեւոր տեղեկություններ։

Պարբերականի աղբյուրը հայտնել է նաեւ, որ սկզբում Սկրիպալը հայտնվել է Իսպանիայի հատուկ ծառայությունների տեսադաշտում, բայց հետո նրա հավաքագրմամբ զբաղվել է Մի-6–ը։ Լինելով ԳՀՎ սպա՝ 1995 թվականին նա հանդիպել է բրիտանական հատուկ ծառայությունների սպաների հետ։ Այդ հանդիպման ժամանակ Սկրիպալը հայտնել է, որ ԳՀՎ գնդապետ է, որի մասին նրանք արդեն գիտեին։

Նրա մոտ հետագայում դիաբետ է ախտորոշվել եւ նա վերադարձել է Մոսկվա, սակայն կանոնավոր այցելել է Իսպանիա՝ բուժվելու նպատակով, որի ժամանակ էլ նրա կապերը Մի-6–ի հետ ընդարձակվել է։ Սկրիպալը 2000 թվականին հեռացել է ԳՀՎ–ից եւ Մոսկովյան շրջանի կառավարությունում աշխատանքի տեղավորվել՝ շարունակելով բրիտանական հետախուզությանը օգտակար տեղեկություններ փոխանցել։

Այնուհետեւ Մի-6–ը նրա համար տուն է գնել Մալագայի մոտ, որտեղ նա մոտ երեք-չորս ժամ հանդիպումներ է անցկացրել, որոնցից յուրաքանչյուրի համար Սկրիպալը ստացել է մոտ 5-6 հազար դոլար: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախկին գնդապետին սկզբում, առաջին հերթին, հետաքրքրում էր ֆինանսները, բայց հետո առաջացել են նաեւ անձնական շարժառիթներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ