Բրիտանիայի կառավարության Cobra արտակարգ հանձնախումբը խորհրդակցություն է գումարել՝ քննարկելու ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի գործը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հանդիպումը կայանալու է օրվա երկրորդ կեսին»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Քննության ընթացքի մանրամասները նա հրաժարվել է հայտնել։
Բրիտանական իրավապահները ավելի վաղ հայտնել էին,թ ե Սկրիպալը թունավորվել է նյարդակաթվային նյութով։ ԶԼՄ-ների տվյալներով, այդ թույնն այնքան եզակի է, որ այն կարելի է պատրաստել աշխարհի մի քանի լաբորատորիաներում։
ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլիան մի քանի օր առաջ թունավորվել էին Մեծ Բրիտանիայում։ Ուիլշիր կոմսության ոստիկանությունը հայտնել էր, որ տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է։



























