News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեհաստանի արդարադատության սխալի պատճառով Թոմաշ Կոմենդան 2000-ին 25 տարվա ազատազրկման էր դատապարտել սպանության համար, որը նա չէր գործել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մարտի 15-ին Վրոցլավի քաղաքային դատարանի որոշմամբ, նա ազատ է արձակվել:

Նա մեղադրվել էր Միլոշիցա գյուղում դիսկոտեկից հետո 15-ամյա աղջկա բռնաբարության մեջ, որը տեղի էր ունեցել 1997 թվականին:

Միակ հանցանշանը սպանվածի գլխարկում հայտնավերված մազն էր: Ընդ որում 11 վկաները հաստատել էին, որ Կոմենդան այդ ժամանակ այլ վայրում է  եղել: Մեղադրյալը հերքում էր, իսկ հետո ցուցմունք տվեց, որ ներկա է եղել դիսկոտեկին: Դատարանում նա հաժարվեց իր նախորդ ցուցմունքից՝ ասելով, որ ոստիկանությունը խոշտանգումներով է դրանք կորզել իրենից:

Կոմենդայի մեղքի բացակայությունը պարզել է ստեղծված հատուկ քննչական խումբը:

Քննիչների կողմից պատրաստված հաշվետվությունում նշվում է, որ հանցանշանների մի մասը, որի պատճառով Կոմենդան դատապարվել էր, կեղծվել էին:

 «Եթե պարզվի, որ անմեղ մարդը 18 տարի բանտում է անցկացրել, ապա նրանց նկատմամբ, ովքեր թույլ են տվել այս ճակատագարկան սխալը, պետք է քննություն սկսվի»,  - ասել է արդադատության նախարար Զբիգնեւ Զյոբրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ