News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ավելի վաղ Կոնգրեսի կողմից ընդունված օրենքը, որը թույլ է տալիս վերսկսել պաշտոնական շփումները ամերիկյան իշխանությունների ու Թայվանի վարչակազմի միջեւ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Ըստ փաստաթղթի տեքստի՝ ԱՄՆ պաշտոնատար անձանց հիմա թույատրվում է այցելել Թայվան՝ իրենց գործընկերների հետ հանդիպելու համար, որոնց էլ, իրենց հերթին, կընդունեն Վաշինգտոնում «փոխադարձ պայմաններով»։ Նոր կանոնները, մասնավորապես վերաբերում են Պետդեպարտամենտին, ՊՆ-ին ու այլ գերատեսչությունների։

Չինաստանը դժգոհություն ու վճռական բողոք է հայտնել ԱՄՆ-ում ընդունված օրենքի կապակցությամբ, որը թույլատրում է ուղեւորությունները Թայվան։

« «Թայվան ուղեւորությունների մասին օրենքի» դրույթը լրջորեն խախտում է «մեկ Չինաստան» սկզբունքը, չինական կողմը այս կապակցությամբ արտահայտում է իր լուրջ դժգոհությունն ու վճռական բողոքը»,- ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։

1979-ից սկսած՝ ԱՄՆ-ի ու Թայվանի միջեւ շփումները միայն ոչ պաշտոնական հիմքերի վրա են իրականացվել։

Այս տարվա մարտի 1-ին ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուիչ Խուա Չունյինը հայտնել է, որ Չինաստանի իշխանությունները ԱՄՆ-ին լուրջ միջնորդություն են ներկայացրել Սենատում տվյալ օրենքի ընդունման կապակցությամբ։ Նա նշել է, որ այս փաստաթուղթը «լրջորեն խախտում է մեկ Չինաստանի ու չին-ամերիկյան կոնսեսուսի սկզբունքը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ