News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային կուրորտում ճոպանուղու վթարի հետեւանքով ութ տուժածները գտնվում են հիվանդանոցում, նրանցից մեկը հղի կին է։ Այս մասին հայտնել է Վրաստանի Առողջապահության, աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարարությունը։

Նախարարության տվյալներով վնասվածքներ ստացած հղի կինը Շվեդիայի քաղաքացի է, նրա վիճակը բժիշկները գնահատում են որպես կայուն։ «Նա եւս 24 ժամ կմնա բժիշկների հսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Եւս երեք տուժածներ հիվանդանոցից դուրս կգրվեն օրվա ընթացքում, մեկ տուժած վիրահատվել է։ Կուրորտի այցելուներից մի քանիսին, որոնք տուժել էին վթարի հետեւանքով, հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռներով։

«Իմեդի» վրացական հեռուստաալիքի տվյալներով, վթարի հետեւանքով ընդամենը տուժել է 11 մարդ, այդ թվում զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Ուկրաինայից ու Շվեդիայից։

Նախնական տվյալներով անջատվել էր ճոպանուղու էլեկտրամատակարարումը ու արգելակման համակարգում խափանում էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով լեռան գագաթ բարձրացած նստատեղերը սկսել են շարժվել հետադարձ ուղղությամբ՝ ընդ որում այնպիսի արագությամբ, որ ուղեւորներից մի քանիսը ընկել են։

Այս փաստով Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել ։

Վթար՝ Գուդաուրիի ճոպանուղում. տուժել է ավելի քան տասնյակ մարդ https://news.am/arm/news/441378.html

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ