News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գործարարներ Յուրի Շեֆլերը ու Վալենտին Գապոնցեւը , ԱՄՆ «կրեմլյան ցուցակի» ֆիգուրանտները, որոշել են հայտնի լոբբիստների վարձել այդ ցուցակում իրենց ներառվելու հետեւանքները գնահատելու համար, հայտնում է ՌԲԿ-ն։

Զեկույցի եւս մեկ ֆիգուրանտ՝ Ֆարհադ Ահմեդով, մտադիր է դատարան դիմել։

Միանգամից երկու գործարարներ՝ SPI Group ալկոհոլային կոնցեռնի սեփականատեր Յուրի Շեֆլերը ու IPG Photonics տեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Վալենտին Գապոնցեւը դիմել են լոբբիստական ամերիկյան ֆիրմաներին ՝ հասկանալու համար, թե ինչպես է իրենց բիզնեսի վրա ազդելու ԱՄՆ «կրեմլյան ցուցակում» ընդգրկվելը։ Եւս մեկ ֆիգուրանտ՝ «Նորթգազ» ընկերության նախկին սեփականատեր Ֆարհադ Ահմեդովն էլ իրավաբաններին է դիմել, որպեսզի հայցեր պատրաստեն ու պաշտպանեն նրա պատիվն ու հեղինակությունը ամերիկյան դատարաններում։

Հիշեցնենք, որ 2018-ի հունվարի վերջին ԱՄՆ Ֆիննախը հրապարակել է զեկույց «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ հակառակորդներին դիմակայելու մասին» ԱՄՆ օրենքի դրույթների իրականացման համար, որտեղ ներկայացված էին ռուս պաշտոնյաների, պետական ընկերությունների ղեկավարների ու միլիարդատերերի ցուցակները։ Այդ ցուցակում 210 մարդ էր ընգրկվել, այդ թվում 96 օլիգարխ ։ Զեկույցի հեղինակները նշում են, որ այդ զեկույցում մարդկանց անունները ընդգրկելը չի նշանակում , որ նրանց դեմ անպայման պատժամիջոցներ կձեռնարկվեն։ Ընդ որում ԱՄՆ Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը նշել էր, որ զեկույցն ունի նաեւ գաղտնի մաս ու դրա հիման վրա էլ հենց կարող են որոշումներ կայացվել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների մասին։

ԱՄՆ «կրեմլյան զեկույցի» մեջ են հայտնվել ավելի քան 100 ռուսական ընկերությունների ղեկավարներ եւ պաշտոնյաներ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ