News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է մի քանի լրատվամիջոցների կողմից տպագրված  «Կենտրոնական հետախուզական վարչության գործակալների» եւ նրանց կողմից հավաքագրված անձանց մասին հրապարակումները։

NEWS.am-ի թղթակցի հարցման ի պատասխան՝ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունից նշել են․ «Սույն հոդվածով առաջ քաշված նկատառումներն արհեստածին են և չունեն ոչ մի աղերս իրականության հետ ։ Ցավալի է, որ ոմանք անհիմն հայտարարությունների միջոցով փորձում են թշնամանք և վախ սերմանել՝ ջանալով վնաս հասցնել հետզհետե ամրապնդվող մեր երկկողմ կապերին։»։

Նշենք, որ «ԿՀՎ կողմից հավաքագրված գործակալների» մասին հրապարակումները համացանցում հայտնվել են վերջերս, իսկ նախօրեին խանդավառությամբ տարածվել նաեւ ադրբեջանական մամուլում:

Անհայտ ծագման ցուցակում նշվում են, իբրեւ թե, դեսպանատան աշխատակիցների, հայկական պաշտոնյաների, լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների անուններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ