News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 16-ին տեղի է ունեցել Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի հանդիպումը Հայաստան-Վիետնամ Բարեկամության Ասոցիացիայի անդամների եւ Վիետնամի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է հայ-վիետնամական հարաբերությունների օրակարգի խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել հումանիտար, առեւտրատնտեսական, ներդրումների եւ, հատկապես, զբոսաշրջային ոլորտում իրականացվող ծրագրերին եւ տվյալ ուղղություններով երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերին:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային մի շարք զարգացումների շուրջ: Այդ համատեքստում ներկաների խնդրանքով դեսպան Վարդանյանը ներկայացրել է Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը, ինչպես նաեւ Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային հիմնախնդիրների եւ դրանց հանգուցալուծման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ