News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Համայնքների բնակիչներին պետք է ասել, որ եթե աղտոտեք եւ չմաքրեք, ուրեմն ջուր եւ համապատասխանաբար բերք չեք ունենալու: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ խորհրդակցությունում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունն այս տարի նույնպես հատուկ ուշադրություն է դարձվելու ջրի խնդրին, որպեսզի մեր գյուղացին այն ունենա: Միաժամանակ, անդրադառնալով ոռոգման ջրանցքներում աղբ թափելու, աղտոտելու խնդիրներին, վարչապետը նշել է. «Մեր ջրային պաշարների կոմիտեն ամեն տարի գալիս է այդ ջրանցքները մաքրում է կուտակած աղբից: Մենք այդ հարցին անդրադարձել ենք կառավարության նիստին: Բոլոր այդ կետերը, որտեղ այդ ռիսկերը կան, վերցնում եք անձնական վերահսկողության տակ: Համայնքների ղեկավարներին զգուշացնում եք, որ եթե մենք վաղը գանք, եւ համայնքում տեսնենք, որ այդ ջրանցքը կրկին լցված է աղբով, եւ այդ համայնքը ջուր չունի, ասելու ենք, գումարը տրամադրեք, որպեսզի մենք այն մաքրենք: Համապատասխան եղանակով համայնքների բնակիչներին տեղեկացնում եք, որ եթե աղտոտեք եւ չմաքրեք, ուրեմն ջուր եւ համապատասխանաբար բերք չեք ունենալու»:

2017-ի ընթացքում ավտոճանապարհներին ընդհանուր առմամբ կատարվել է 4,1 մլրդ դրամի նորոգման, պահպանման եւ շահագործման աշխատանքներ, որից՝ միայն 3,1 մլրդ դրամը` հյուսիս-հարավ ճանապարհի 8 ուղեանցերի վերակառուցման  նպատակով: 2018-ին ճանապարհաշինության բնագավառում  կիրականացվեն 2.1  մլրդ դրամի  աշխատանքներ:

Տպել
Ամենաշատ