News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում նախագահական ընտրություններում քվեարկությունը սկսվել է: Առաջին տեղամասերը բացվել են Չուկոտկայի ինքնավար շրջանում եւ Կամչատկայի տարածքներում: Քվեարկությունը տեղի է ունենում տեղական ժամանակով ժամը 8:00-ից մինչեւ 20:00-ն ընկած ժամանակահատվածում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընդհանուր առմամբ բացվել են ավելի քան 97 հազար ընտրատեղամասեր, որոնցից ավելի քան 400-ը՝ արտերկրում:

Քվեարկության գործընթացին հետեւելու են 109 երկրներից մոտ 1500 միջազգային դիտորդներ:

«Ամենից շատ կգան Գերմանիայից, Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից եւ Բրիտանիայից: ԵԱՀԿ  ԺՀՄԻԳ-ի եւ ԵԱՀԿ ԽՎ-ի առաքելությունը միայն  մոտ 500 մարդ է, այդ թվում կազմակերպության բոլոր ղեկավարները` ներկայիս եւ նախկին: Նրանք ընտրել են 33 շրջաններ, որտեղ վերահսկելու են», - ասել է ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան: Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար պայքարում են ութ թեկնածուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ