News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Լեհաստանի Սենատի Միջազգային հարաբերությունների եւ Եվրամիության հետ կապերի կոմիտեի պատվիրակությունը, որը գլխավորում է Մարեկ Ռոդսկին, այցելել է «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր եւ անմար կրակի մոտ ծաղիկներ դրել, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Պատվիրակությանն ուղեկցել են Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակը եւ հայ-լեհական բարեկամության խորհրդարանական խմբի անդամ, պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Լեհական պատվիրակությունն այցելեց նաեւ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան: Պատվիրակության անդամները ծանոթացան ցուցադրանմուշներին, որից հետո Մարեկ Ռոդսկին գրառում կատարեց Հուշամատյանում:

«Ես, մասնավորապես, գրեցի, որ տեղի ունեցածը չի կարող որեւէ մեկին անտարբեր թողնել: Եվ, հաշվի առնելով, թե մեր 2 ժողովուրդների՝ հայերի ու լեհերի պատմությունները որքան նման են, ինչի միջով են նրանք ստիպված եղել անցնել, մենք պետք է մտածենք այն մասին, թե մեր ապագան ինչպես կառուցենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարեկ Ռոդսկին:

Նրա խոսքով՝ հայկական եւ լեհական կողմերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի աճող սերունդը,  ունենալով ընդհանուր հիմք եւ 2 երկրների պատմության մասին գիտելիքներ, կարողանա հնարավոր ամեն ինչ անել՝ հակասական եւ բարդ հարցերը լուծելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ