News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է երկուշաբթի ներկայացնել, այսպես կոչված, Միացյալ Նահանգներում ափիոնային ճգնաժամի դեմ պայքարի նոր ծրագիրը, որի համաձան՝ կքննարկվի նաեւ  թմրավաճռների համար բարձրագույն պատժաչափի հարցը: Այս մասին լրագրողների հայտնել է Սպիտակ տան ներքին անվտանգության հարցերով տնօրեն Էնդրյու Բրեմբերգը, հայտնում է Politico-ն:

«Արդարադատության նախարարությունը կփորձի հասնել թմրավաճառների համար բարձրագույն պատժաչափին»,- ասել է նա: Նշվում է, որ Թրամփը այս մասին կհայտարարի երկուշաբթի Նյու Հեմփշիր նահանգում ելույթ ունենալիս, որը ԱՄՆ-ում ափիոնայինների գերդոզավորման հետեւանքով մահացությամբ երրորդ տեղն է զբաղեցնում:

Ափիոնային ճգնաժամը, որը համարում են ԱՄՆ առողջապահության ոլորտի կարեւորագույն խնդիրներից մեկը, սկիզբ է առել 1990-ական թվականներից, սակայն մինչեւ հիմա թմրամիջոցների դեմ պայքարի միասնական ռազմավարություն չի մշակվել: Բժշկական STAT պարբերականի գնահատմամբ՝ եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, ԱՄՆ-ում հաջորդ 10 տարիներին ափիոնայինների գերդոզավորումից կարող է մահանալ մոտ 500 հազար մարդ: 1980 թվականից մինչեւ հիմա գրեթե նույնքան ամերիկացիներ են մահացել  մարդու իմունոդեֆիցիտի վիրուսի հետեւանքով:

2017-ի գարնանը Թրամփը կարգադրել էր երկրում ափիոնային ճգնաժամի դեմ պայքարի ԱՄՆ նախագահական հանձնաժողով ստեղծել, իսկ հոկտեմբերի 26-ին ափիոնային ճգնաժամին տվել էր առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի կարգավիճակ, ինչը նախատեսում է թմրակախվածություն ունեցողներին օգնության ցուցաբերման  համալիր միջոցառումների ընդունում եւ պայքար սեւ շուկայում այս խմբի թմրամիջոցների տարածման դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ