News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 18-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները մեկնել են Թբիլիսյան խճուղու թիվ 2/2 հասցեի մոտ, որտեղ նրանց է մոտեցել «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 47-ամյա Արմեն Խ.-ն եւ մատնացույց անելով մի տղամարդու` հայտնել է, որ նա նույն օրը, ժամը 15.00-ին, Ավան վարչական շրջանում ներարկիչի սպառնալիքով իրենից պահանջել եւ ստացել է գումար:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի եւ Նոր Նորքի բաժինների եւ Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տղամարդը 32-ամյա Էդգար Վ.-ն է, որը ժամը 16.00-ին բերման է ենթարկվել Նոր Նորքի բաժին եւ ձերբակալվել:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ