News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 18-ի Ռուսաստանի նախագահական ընտրություններն արդյունավետ էին կազմակերպված, սակայն ազատությունների մի շարք սահմանափակումներ կրճատել էին մրցակցության հնարավորությունները։ Այս մասին նշված է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) եւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության հայտարարության մեջ, որը ընթերցել է ԵԱՀԿ հատուկ համակարգող Միխաել Գեորգ Լինքը։ 

«Մարտի 18-ի ՌԴ նախագահական ընտրություններն անցել են չափազանց վերահսկվող իրավական եւ քաղաքական միջավայրում եւ ուղեկցվել են քննադատության կանոնավոր ճնշմամբ։ Միաժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անցկացրել է արդյունավետ եւ բաց ընտրություններ, հատկապես տեխնիկական կողմն արժանի է դրական գնահատականի»,–ասել է նա։

Միեւնույն ժամանակ, ըստ նրա, «հիմնարար ազատությունների՝ հավաքների, մտքի ազատության սահմանափակումները բերել են մրցակցության անբավարար մակարդակի»:

Դիտորդական առաքելության բյուրոյի ղեկավար Յան Պետերսենը հայտարարել է, որ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը պատրաստ կլինի մոտ 2 ամսից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ