News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոնկոնգի ամենահարուստ համարվող կինը՝ Պոլիաննա Չուն, կորցրել է իր հարստության կեսը իր Kingston Financial Group ընկերության բաժնետոմսերի արժեքի կտրուկ անկման պատճառով, հաղորդում է Bloomberg-ը:

Ընկերության արժեքի անկումը, որի ակտիվների ցանկում ընդգրկված են Մակաոյի հյուրանոցները եւ խաղատները, հետեւեց նախազգուշացմանը, որը 2018-ի հունվարի վերջին թողարկել էր Հոնկոնգի արժեթղթերի հանձնաժողովը: Կարգավորիչը ուշադրություն էր դարձրել այն փաստին, որ 20 բաժնետերերը վերահսկում են բաժնետոմսերի ավելի քան 90 տոկոսը, հանձնաժողովը սա սպառնալիք է համարել ընկերության կայունության համար:

Դրանից հետո Kingston Financial Group-ի բաժնետոմսերի գնանշումները կտրուկ անկում ապրեցին եւ հունվարի 30-ին ընկերության կապիտալիզացիան նվազեց 17 տոկոսով: Բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսով անկումը հանգեցրեց մի շարք ներդրողների, այդ թվում, սեփականատիրոջ համար լուրջ կորուստների: Հունվարին նրա ունեցվածքը գնահատվել էր 12 մլրդ դոլար, սակայն այսօր  Bloomberg-ի տվյալներով, կնոջ ունեցվածքը նվազել են մինչեւ  5,36 մլրդ դոլարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ