News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Յուրաքնաչյուրի քաղաքական արժեքը երեւում է ընտրությունների ժամանակ: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում ՍԴ նախագահի ընտրությանը վերաբերող քննարկումների ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավարի ելույթին, ըստ որի, Հայաստանում խորհրդարանական վերչջին ընտրություններով իշխանությունը գործի է դրել 10 հազար դրամ կաշառքն ու  վարչական լծակները:

«Եթե ոմանք այստեղ որոշում են, որ իրենց չեն ընտրել, կամ մեղադրում են ժողովրդին, մի 2 օր առաջ էլ նման մի գործիչ Ռուսաստանում էր բողոքում, որ իրեն չեն ընտրել, բայց ստացել է ընդամենը 5 տոկոս ձայն:

Եթե ժողովրդին մեղադրում եք 10 հազար դրամ վերցնելու մեջ, ձեզ ավելի վատ վիճակի մեջ եք դնում, նշանակում է ձեր քաղաքական արժեքն ու քաղաքական կապիտալը 10 հազար դրամից ցածր է: Այստեղ դուք մտածելու բան ունեք»,-հայտարարեց Շարմազանովը:

Սերժ Սարգսյանը ՍԴ է գործուղում Թովմասյանին, որը լինելու է այս ստահոդ պետության «հավատարիմ շունը». Փաշինյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ