News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունները միտված են նրան, որ բացառվի պետական ֆինանսական ռեսուրսի օգտագործումը քարոզչություն իրականացնելու ժամանակ: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում հիշյալ օրինագծի քննարկման ժամանակ նշեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, գործող օրենսգիրքը նման արգելք նախատեսում է հանրային ծառայողի համար, այն էլ, եթե այդ հանրային ծառայողը թեկնածու է. «Գործող օրենքը արգելում է քարոզչություն իրականացնելը մի շարք սուբյեկտների համար, այդ թվում պետական մարմինների համար: Իսկ մենք նախատեսում ենք այս սահմանափակումներն ընդլայնել. նՆախ արգելել քարոզչությունը ոչ միայն թեկնածուին, այլեւ այլ անձանց, օրինակ բժշկական, կրթական հաստատությունների աշխատակիցներին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: Բացի այդ նախատեսում ենք արգելք ֆինանսական ռեսուսրի օգտագործման, մի շարք անձանց համար: Այդ թվում պետական հիմնարկների, կազմակերպությունների, համայնքների հիմնարկների կանոնադրական կապիտալում պետական 20 եւ ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին, դատավորներին, դատախազներին, ուժային այլ կառույցների աշխատողներին՝ անկախ նրանից՝ գործում են ի պաշտոնե, թե ծառայողական պարտականություններից դուրս»:

Փոխնախարարը նշեց, որ այդ այս արգելքը տարածել են նաեւ ընտրական հանձնաժողովների անդամների, բարեգործական, կրոնական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց վրա:

«Այս պահանջները խախտողները ենթարկվելու են վարչական պատասխանատվության: Բացի այդ քրեորեն պատժելի արարք ենք դիտում նախընտրական քարոզչություն կատարելը կամ դրանից հրաժարվելուն հարկադրելը: Նման արաքը գործող օրենսդրությամբ պատասխանատվություն չէր նախատեսում

Բացի այդ, քրեականացնում ենք ընտրակաշառքի միջնորդություն արարքը: Այսօր ընտրակաշառքը տալու եւ ստանալու համար կար պատասխանատվություն, սակայն դուրս էր մնացել ընտրակաշառքի միջնորդությունը»,-ընդգծեց Արթուր Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակվել էր «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից  մեկի ձայնագրությունը: Դրանում վարողը աշխատակիցներին պարտադրում էր ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին՝ խոստանալով, որ շատ ձայներ բերողները կպարգեւատրվեն, իսկ չբերողները ընդհուպ կհեռացվեն աշխատանքից: Այս փաստի առթիվ քրգործ էր հարուցվել, ապա կարճվել:

Այս առնչությամբ Դավիթ Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր. «ՍԱՍ»-ի գործի հետ կապված մեր քրեական օրենսդրությունն ուներ լուրջ բաց, որն էլ հնարավորություն չընձեռեց նման դեպքերում, թեև ինքս համարում եմ նման դեպքերն անթույլատրելի, կատարել քրեական իրավունքով նախատեսված քայլեր: Նման դեպքերում կառավարությունը պետք է անմիջապես մշակի այնպիսի փոփոխություն, որ այսուհետ նման դեպքերը դառնան քրեորեն պատժելի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ