News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմի գործողության շարունակումը հանգեցրել Է մարդու իրավունքների զանգվածային խախտումների, իսկ հրապարակվող դեկրետների բնույթը մատնանշում Է իշխանության հնարավոր չարաշահումը երկրում անցանկալի տեսակետներն արմատախիլ անելու նպատակով: Այս մասին նշված է ՄԱԿ–ի մարդու իրավունքների հարցերով  գերագույն հանձնակատարի գրասենյակի հրապարակած զեկույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Փաստաթուղթը պատրաստվել Է 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանում երկրում իրադրության վերլուծության հիման վրա:

Տեքստում նշվում Է, որ արտակարգ դրության ռեժիմի գործողության՝ սովորական դարձած երկարաձգումները հանգեցրել են մարդու իրավունքների լուրջ խախտումների: Խոսքը, մասնավորապես վերաբերում Է աշխատանքի, ազատ տեղաշարժվելու իրավունքից ապօրինաբար զրկելուն, ինչպես նաեւ կտտանքներին, կամայական ձերբակալություններին, ժողովների եւ կարծիքների արտահայտման ազատության իրավունքի սահմանափակմանը: Արտակարգ դրության ռեժիմի գործողության շարունակումը կարող Է երկարաժամկետ ազդեցություն ունենալ պետության սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ դրության վրա:

Փորձագետներն ընդունում են, որ 2016 թվականի հուլիսի 15-ի զինվորական հեղաշրջման փորձից հետո մեծ խնդիրներ են ծառացել Թուրքիայի առջեւ, սակայն «դեկրետների թվաքանակը, թողարկման հաճախականությունը եւ ազգային անվտանգության սպառնալիքների հետ կապերի բացակայությունը մատնանշում են, որ արտակարգ դրության ընթացքում գործի դրված ուժերն օգտագործվում են կառավարության քննադատության կամ նրա հետ անհամաձայնության բոլոր ձեւերը ճնշելու համար:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն այդ կապակցությամբ ընդգծում Է, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում քաղաքացիների իրավունքները սահմանափակող միջոցները պետք Է խստիվ սահմանափակվեն մինչեւ այն մակարդակ, որը խիստ անհրաժեշտ Է տվյալ իրավիճակում: Միջոցառումները պետք Է լինեն համամասնական եւ սահմանափակված լինեն դրանց գործողության ժամկետով, աշխարհագրական ընդգրկմամբ եւ ծավալով:

ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով՝ Թուրքիան պարտավոր Է լիովին դադարեցնել արտակարգ դրության ռեժիմի գործողությունը, վերսկսել իր հիմնարկությունների բնականոն աշխատանքը եւ հետ կանչել այն ամբողջ օրենսդրությունը, որը չի համապատասխանում մարդու իրավունքների բնագավառում Թուրքիայի միջազգային հանձնառություններին, ներառյալ հրապարակված դեկրետները: Անհրաժեշտ Է նաեւ հետաքննել արտակարգ դրության ռեժիմի գործողության ժամանակաշրջանում երկրում մարդու իրավունքների խախտման բոլոր դեպքերը եւ քննարկել տուժածներին փոխհատուցելու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ