News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դուք տեղյա՞կ եք, որ ՄԻԵԴ-ում մարտի 1-ի գործերի հետ կապված Հայաստանի կառավարությունը ներկայացրել է փաստաթուղթ, որ մարտի 1-ին այդ անձանց սպանություները եղել են բացարձակ անհրաժեշտ: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Անդրադառնալով իշխանությունների պնդմանը, որ մարտի 1-ի 10 զոհերի հարազատները կարող են դիմել եւ ստանալ փոխհատուցում, Զեյնալյանը նշեց. «Փաստորեն ասել են, որ ճիշտ են արել, որ այդ մարդկանց սպանել են: Այդ դեպքում ինչպես եք պատկերացնում նրանց հարազատներին փոխհատուցում տալը: Որպեսզի վնասի հատուցման պահանջ ներկայացվի, պետք է պատճառահետեւանքային կապ լինի: Այս գործով մեղավորն ո՞վ է, դեռեւս որեւէ մեկի մեղքը հաստատված չէ: Այս գործով ես դիմել են դատարան՝ ճանաչելու իրավունքի խախտումը, որպեսզի մենք կարողանանք վնասի հատուցման պահանջ ներկայացնել: Դատարանը հրաժարվել է ճանաչել իրավունքի խախտումը եւ մենք չենք կարող վնասի հատուցման պահանջ ներկայացնել: Կոնկրետ անձի անունով ներկայացրել ենք վնասի փոխհատուցման պահանջ, եւ այդ մեխանիզմը չաշխատող մեխանիզմ է»,-ասաց Զեյնալյանը:

Նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նշեց. «Մի կողմից կառավարությունը ՄԻԵԴ-ին ասում է, որ այ, մենք ենք պատասխանտուն, որովհետեւ անհրաժեշտ են եղել այդ սպանությունները, մյուս կողմից ասում եք, որ քննություն է ընթանում, դեռ չեն բացահայտվել սպանությունները: Հիմա քննություն է գնում, որ բացահայտվե՞ն սպանությունները, թե՞ կառավարությունը ստանձնել է դրանց պատասխանատվությունը: կամ ինչո՞ւ վնասված խանութների տերերին փոխահուտուցել են կառավարության որոշմամբ, իսկ մարտի 1-ի զոհերի հարազատներին առաջարկում եք գնալ դիմել, ընթացակարգ սկսել, որ փոխհատուցում ստանան»:

Ի պատասխան ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ ՌուստամՄախմուդյանը նշեց. «Ես ծանոթ չեմ ՄԻԵդ ներկայացված այդ դիրքորոշմանը, չենք էլ կարող ծանոթ լինել, թե նախաքննություն իրականացնող մարմնի մոտ ինչ փաստեր կան: Ես միայն կարող եմ ասել, որ Հայաստանում տուժողի իրավահաջորդի փոխհատուցման ինստիտուտ կա»:

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը փետրվարի 21-ին բացասական եզրակացություն է տվել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու «Ելք»-ի առաջարկին:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը ուժ կիրառեց Երեւանի կենտրոնում ցույց անող ընդդիմության նկատմամբ, զոհվեց 8 ցուցարար եւ ներքին զորքերի 2 զինծառայող։ Մարդկանց զոհվելու համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց։

Նշենք, որ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը փետրվարի 21-ին բացասական եզրակացություն է տվել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու «Ելք»-ի առաջարկին: Այդուհանդերձ, հարցն ընդգրկվել է ԱԺ օրակարգում:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը ուժ կիրառեց Երեւանի կենտրոնում ցույց անող ընդդիմության նկատմամբ, զոհվեց 8 ցուցարար եւ ներքին զորքերի 2 զինծառայող։ Մարդկանց զոհվելու համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց։

Տպել
Ամենաշատ