News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ ՍԴ նախագահ նշանակելու համար առաջադրվել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը. ԱԺ-ում կազմակերպված քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը:

«Քվեատուփում առկա է եղել 93 քվեաթերթիկ, որից անվավեր է ճանաչվել 2-ը:

Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ կողմ 64, դեմ՝ 27: Այսպիսով ՍԴ նախագահ է նշանակվում Հրայր Թովմասյանը»,-ասաց Մելիքյանը:

Այնուհետեւ ամբիոնին մոտեցավ Հրայր Թովմասյանը, ով նախ շնորհակալություն հայտնեց վստահության համար, ապա խոստացավ լինել ե'ւ լավ Սահմանադրական դատարանի նախագահ, ե'ւ Սահմանադրական դատարանի լավ նախագահ:

Նա մեջբերում արեց «Որոգայթ փառաց»-ից՝ նշելով. «Այն ժամանակ, երբ հայ ազգն ապրել է օրինականությամբ եւ օրինականությամբ, կարգուկանոնով, եղել է ազատ ու երջանիկ»:Այս խոսքերն իրենց արդիականությունը պահպանում են նաեւ այսօր: Ես ամեն ինչ կանեմ ձեզ հետ միասին, որ մեր ազգը լինի ազատ ու երջանիկ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՍԴ նախագահի պաշտոնը թափուր է մնացել Գագիկ Հարությունյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա նաեւ նախագահ նշանակվելուց հետո: Մարտի 12-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՍԴ կազմից ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելու համար առաջարկում է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ