News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որին երեքշաբթի ոստիկանությունը կալանավորվել էր 2007 թվականին Լիբիայի կողմից ընտրարշավի անօրինական ֆինանսավորման գործով հարցաքննելու համար, չորեքշաբթի կրկին վերադարձել է Նանտեր ցուցմունք տալու համար, գրում է Agence France-Presse (AFP)–ն։

Գիշերը Սարկոզին անցկացրել է իր տանը՝ տեղակայված Փարիզի 16-րդ օկրուգում։

Համաձայն ֆրանսիական օրենքների, Սարկոզիին կալանքի տակ կարող են պահել 48 ժամ, որից հետո կամ մեղադրանք պետք է առաջադրվի, կամ նա ազատ կարձակվի։

Սարկոզիի ընտրարշավի ֆինանսավորման մասին առաջին անգամ Լիբիայի իշխանությունները հայտարարել էին 2011 թվականի մարտին։ Մասնավորապես, Մուհամեդ Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամը  Euronews–ին տված հարցազրույցում պահանջել էր այն ժամանակվա նախագահ Սարկոզիից խոստովանել ֆինանսավորում ստանալու հանգամանքը։ Ինքը՝ Սարկոզին կտրականապես հերքում է այդ տեղեկությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ