News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հրայրը մաքուր տղա ա: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ  Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ ընտրված Հրայր Թովմասյանին:

«Հրայրն էնքան ազնիվ տղա ա, որ միշտ անելու ա էն, ինչ ճիշտ է։ Ես վստահ եմ, որ Հրայրը մաքուր ու ճիշտ տղա ա»,- ասաց Սեյրան Սարոյանը՝ հավելելով, որ ՍԴ նախագահին քաղաքական պատվեր չի տրվում։

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի կուսակցական լինելուն, պատգամավորը նշեց. «Բոլորս մի ճանապարհ պիտի անցնեիք, թե չէ, հո Սահմանադրական դատարանի նախագահն օդից չէր ընկնելու»:

Նշենք, որ այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ն 64 կողմ եւ 27 դեմ ձայներով Սահմանադրական դատարանի նախագահ ընտրեց Հրայր Թովմասյանին

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՍԴ նախագահի պաշտոնը թափուր է մնացել Գագիկ Հարությունյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ապա նաեւ նախագահ նշանակվելուց հետո: Մարտի 12-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՍԴ կազմից ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելու համար առաջարկում է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

Տպել
Ամենաշատ