News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավումից հետո առաջին անգամ «ՀԺ»-ի հետ զրույցում անդրադառնում է ՊՊԾ գնդի տարածքում պատանդառության մանրամասներին եւ  իր անձի հետ կապված «Սասնա ծռեր» խմբի հայտարարություններին:

Պատճառը երեկ դատարանում հրապարկված «Սասնա ծռեր» խմբի մուտքային եւ ելքային հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներն էր: Մասնավորապես երեկ մեղադրող դատախազները հրապարակեցին «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի խոսակցությունը ոմն Գնելի հետ, որտեղ Պետրոսյանն ասում է. «Օսիպյանը, չես պատկերացնի, կուռկուռի ձագ ա դառել, գիտե՞ս հետս ոնց ա խոսում»: Ապա Գնելը հետաքրքրվում է. «Չի ասո՞ւմ՝  ստիպված էի, հրաման էի կատարում», ինչին ի պատասխան Աշոտ Պետրոսյանը նշում է. «Արդարանում ա անընդհատ, ծեծել եմ, չափալախել եմ, պագոնները պոկել ջեբս եմ դրել, փախնում էր, հազիվ եմ բռնել: Առաջին օրը համարյա լացում էր, ընգել էր հետեւիցս, խնդրում էր, որ տամ, տվեցի պագոնները, պաշտոնը վերականգնեցի»,- հեռախոսային խոսակցությունում ասում է Աշոտ Պետրոսյանը:

«ՀԺ»-ի հետ զրուցում Օսիպյանը հերքեց Աշոտ Պետրոսյանի կողմից արված հայտարարություններն իրեն ծեծելու, չափալախելու վերաբերյալ: «Այն, որ մեջքիս հետեւից մի քանի հոգով ինքնաձիգով հարվածել են, այդպես է, այն, որ Աշոտ Պետրոսյանը պոկել է իմ ուսադիրները, նույնպես այդպես է, իսկ մնացածը իրականությանը չեն համապատասխանում: Աշոտ Պետրոսյանն է ինձ երկու օր խնդրել, որպեսզի ես վերցնեմ ուսադիրներս եւ ամրացնեմ վերնաշապիկիս: Այդ ինչպե՞ս եւ որտե՞ղից էի ես փախնելու, մի փոքր սենյակի՞ց, որտեղ 8 պատանդ կար եւ բոլորս՝ ձեռնաշղթաներով: Իսկ Աշոտ Պետրոսյանի այլ խնդրանքների եւ մնացածի մասին կասեմ դատարանում»,- եզրափակեց Երեւանի փոխոստիկանապետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան. Փողոց է փակվել նաեւ Դավիթաշենում
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
Ամենաշատ