News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների եւ դեմոկրատների առաջնորդները բյուջեի նախագիծը համաձայնեցրել են մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 30-ը, այսինքն՝ մինչեւ ֆինանսական տարվա ավարտը: Բյուջեի նախագիծը, որը պետք է ընդունվի մինչեւ ուրբաթ, չորեքշաբթի տարածել են Կոնգրեսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

1,3 տրլն ծավալով բյուջեով պաշտպանական ծախսերի մեծ աճ է նախատեսվում, ինչպես նաեւ հատկացումներ «Ռուսաստանի ազդեցության դեմ պայքարի» եւ Ուկրաինայի ռազմական աջակցության համար:

Իր տեւողությամբ բյուջեն յուրահատուկ է: Նախկինում առաջատար կուսակցությունների տարաձայնությունների պատճառով Կոնգրեսը ժամանակվոր բյուջեներ էր ընդունում՝ մի քանի օրից մինչեւ մի քանի ամիս ժամկետով: Բյուջեի ընդունման հերթական վերջնաժամկետը ուրբաթ է՝ մարտի 23-ին, երբ պետք է այն ընդունեն Կոնգրեսի 2 պալատները եւ ստորագրի երկրի նախագահը, այլապես դաշնային կառավարությունը մեկ տարում երրորդ անգամ կարող է մնալ առանց ֆինանսավորման:

Հանրապետականները եւ դեմոկրատները բյուջեն համաձայնեցրել են շրջանցելով Դոնալդ Թրամփի վարչակազմի մի շարք առաջնահերթությունները: Դեմոկրատները, որոնք 2018-ին 2 անգամ նպաստել են դաշնային կառավարության «փակմանը» բյուջեի բացակայության պատճառով, արդյունքում պայքարը տանուլ են տվել՝ նրանց մի քանի առանցքային պահանջները, ինչպիսին է ապօրինի ներգաղթյալների երեխաների պաշտպանությունը արտաքսումից, նոր բյուջեում հաշվի չեն առնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ