News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կինոֆիլմերի հրեշ Գոձիլայի  3-մետրանոց հուշարձանը հինգշաբթի հանդիսավորությամբ բացվել է Տոկիոյի կետրոնի հրապարակում՝ կայսերական պալատի համալիրից ոչ հեռու: Բուն քանդակի բարձրությունը 2,5 մետր է: Հուշարձանի պատվանդանին փորագրված է. «Այժմ մարդկությունի ստիպված կլինի համագոյակցել Գոձիլայի հետ»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Ինչպես հիշեցնում է Kyodo լրատվական գործակալությունը, այս արտահայտությունը վերցվել է ահռելի հրեշի մասին շարքի վերջին ֆիլմից, որը թողարկվել է 2016 թվականին: «Գոձիլա. Վերածնունդ» կոչվող ֆիլմը հռչակվել էր տարվա ֆիլմ եւ մի քանի ազգային պարգեւների արժանացել: Հուշարձանը ներկայացնում է հենց այս ֆիլմի Գոձիլային:

Գոձիլայի մասին ֆիլմաշարի հերոսի անունը, որը բնօրինակով հնչում է «Գոձիրա», կազմված է 2 բառից՝ գորիլա եւ կուձիրա, որը ճապոներեն «կետ» է նշանակում: Ճապոնիայում այս ֆիլմերը դարձել են ազգային մշակույթի կարեւոր տարրը, 1954 թվականից դրանք դիտել է ընդհանուր առմամբ 100 մլն-ից ավելի մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ