News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ուկրաինայի Գերագույն ռադայում հերթական միջադեպն է տեղի ունեցել սկանդալային պատգամավոր Վլադիմիր Պարասյուկի մասնակցությամբ։ 

Պատգամավորը Ռադայի մուտքի մոտ հրաժարվել է հանել զենքը եւ քաշքշուկ է սկսվել նրա եւ Պետական պահպանության վարչության ներկայացուցիչների միջեւ, հաղորդում է strana.ua–ն։

Հիշեցնենք, որ Մարտի 20-ին Գերագույն ռադան փոփոխություններ է ընդունել «Ուկրաինայի պետական իշխանության մարմինների ու պաշտոնյաների պաշտպանության մասին» օրենքում, որոնցով արգելվում է մտնել խորհրդարանի շենք, Նախագահի աշխատակազմի շենք ու Նախարարների կաբինետ ՝ զենքով կամ զինամթերքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ