News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը հայտարարել է Եմենում պատերազմի ավարտի անհրաժեշտության մասին: Այս մասին նա ասել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ հանդիպման ժամանակ, որը գտնվում է Միացյալ Նահանգներում, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Եմենում պատերազմին քաղաքական լուծում գտնելու հրատապ անհրաժեշտություն կա: Նա հույս է կապել ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչի խաղաղ ջանքերի հետ: «Մենք նաեւ պետք է ակտիվացնենք ջանքերը Եմենում քաղաքացիական պատերազմի խաղաղ կարգավորման համար, եւ աջակցում ենք ձեզ այս հարցում», - ասել է նա՝ աջակցություն առաջարկելով Էր Ռիադին:

Հարցին, արդյոք մտադիր է նա Եմենի խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին հարցը քննարկել, Մաթիսն ասել է. «Մենք մտադիր ենք վերջ դնել այս պատերազմին: Մենք մտադիր ենք վերջ դնել այս ամենին՝ Եմենի բնակիչների համար լավ պայմաններով, հաշվի առնելով թերակղզու ժողովուրդների անվտանգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ